Frequently Asked Questions / Հաճախ տրվող հարցեր

Is English a requirement for the teaching position?

Yes, C1 level is required.

What are the hours of instruction?

Classes may be assigned anytime between:

5:00 to 8:00 Armenia Time,

5:00 to 10:00 Armenia Time,

22:00 to 2:00 Armenia Time,

24:00 to 5:00 Armenia Time.

What days are instructions?

Mondays through Sundays, depending on teacher’s schedule.

What technology do I need to teach?

Strong internet connection and a computer with video capabilities.

Will I be working with the same students each week?

Yes, you will be assigned a student with a consistent schedule.

What if I am too sick to work or I miss a class?

You will be able to reschedule the class in advance with notice to the student.

What will I be teaching?

You will be teaching the Armenian language to children and adults.

Do I have to create a lesson plan?

Sometimes. We have a curriculum custom created for every age and level of Armenian proficiency. You will follow our lesson plans and guide students through our workbooks. Sometimes, a student may need additional lesson plans and we may ask you to create material for that student.

Is the position hourly pay?

No, it is based on a monthly salary.

How much is the salary?

Varies upon how many hours worked each month.

How many hours a week do I have to work?

Minimum 10 hours per week (40 hours each month).

Can I work as a teacher if I do not live in Armenia?

No. All teachers must be residents of the Republic of Armenia.

Do I need a degree to work?

Yes, you need at minimum a Bachelor’s Degree.

How do I apply?

You may email us your CV in English and fill out the link on this page.

Դասավանդելու համար անգլերենի իմացությունը պարտադի՞ր է։

Այո, դասավանդողները պետք է ունենան անգլերենի իմացության C1 մակարդակ։

Որո՞նք են դասավանդման ժամերը։

Դասերն անցկացվում են հայկական ժամանակով՝

5:00-ից մինչև 8:00,

5:00-ից մինչև 10:00,

22:00-ից մինչև 2:00,

24:00-ից մինչև 5:00։

Շաբաթվա ո՞ր օրերին են դասերն իրականացվում։

Դասերն իրականացվում են երկուշաբթիից կիրակի` կախված ուսուցչի դասացուցակից։

Դասավանդման համար ժամանակակից տեխնոլոգիաների ինչպիսի՞ պահանջներ կան։

Որակյալ ինտերնետ կապ ու համակարգիչ՝ տեսակապի հնարավորությամբ։

Ամեն շաբաթ նու՞յն սովորողների հետ եմ աշխատելու։

Այո, Դուք աշխատելու եք նույն սովորողների հետ՝ կայուն դասացուցակով։

Ինչպե՞ս է կարգավորվում դասապրոցեսը, եթե ես շատ հիվանդ եմ կամ հարգելի պատճառով դասը բաց եմ թողել։

Դուք կարող եք, սովորողին տեղեկացնելով, նախապես հետաձգել տվյալ դասաժամը։

Ի՞նչ եմ դասավանդելու։

Դուք սովորեցնելու եք հայերեն սփյուռքի 4-13 տարեկան երեխաներին կամ կարող եք 14 տարեկան և ավելի բարձր տարիքային խմբերի հետ վարել տարբեր թեմաներից կազմված մեր ընտրովի դասընթացներից որևէ մեկը։

Արդյո՞ք ես պետք է դասապլան ստեղծեմ։

Երբեմն այո։ Մենք ունենք յուրաքանչյուր տարիքային խմբի յուրաքանչյուր մակարդակի համար ստեղծված հատուկ դասապլաններ։ Դուք հետևելու եք ուսուցչի ձեռնարկի ցուցումներին ու սովորողների հետ աշխատելու եք համապատասխան աշխատանքային տետրերով (բոլոր ուսումնական նյութերը տրամադրվում են)։ Բայց երբեմն հնարավոր է, որ սովորողը լրացուցիչ դասանյութերի անհրաժեշտություն ունենա, և մենք կարող ենք խնդրել Ձեզ՝ տվյալ աշակերտի համար նյութեր ստեղծել։

Աշխատանքի վարձատրությունը ժամավճարո՞վ է կատարվում։

Ոչ։ Աշխատանքը վարձատրվում է ըստ սահմանված ամսական աշխատավարձի։

Որքա՞ն է աշխատավարձը։

Կախված է նրանից, թե ամսվա կտրվածքով քանի ժամ եք աշխատելու։

Շաբաթական քանի՞ ժամ եմ աշխատելու։

Շաբաթական՝ նվազագույնը 10-ը ժամ (ամսական՝ 40 ժամ)։

Կարո՞ղ եմ աշխատել որպես ուսուցիչ, եթե Հայաստանում չեմ ապրում։

Ոչ, բոլոր ուսուցիչները պետք է լինեն ՀՀ բնակիչներ։

Աշխատանքի դիմելու համար որակավորում պե՞տք է։

Այո։ Աշխատանքին կարող են դիմել առնվազն բակալավրի որակավորում ունեցող մասնագետները։

Ինչպե՞ս կարող եմ դիմել։

Դուք կարող եք մեր էլեկտրոնային հասցեին անգլերենով ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը և լրացնել դիմումի առցանց տարբերակը՝ անցնելով այս էջի հղումով։